Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հազարավոր բիզնեսներ նվիրեցիք Ռուսաստանին և Վրաստանին». Սամսոն Գրիգորյան

«Հազարավոր բիզնեսներ նվիրեցիք Ռուսաստանին և Վրաստանին». Սամսոն Գրիգորյան
141
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 23:48

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լսել եք, միգուցե, որ քաղաքապետարանը կանգնել է տրանսպորտի վճարների հավաքագրման խնդրի առջև, և այս պատճառով չի կարողանալու տրոլեյբուսների պարկը թարմացնել։
Անհեռատես քայլերի դեպքում միշտ էլ պետությունը կանգնում ու կանգնելու է խնդիրների առջև։ Այստեղ մեղադրել ընդդիմությանը, թե բոյկոտելու ակցիաներն են մեղավոր, ժամավաճառություն է։ Նույնիսկ սկզբի ակտիվ օրերին շատ քչերը միացան բոյկոտին, իսկ հիմա այն ամբողջությամբ մարել է։
Այստեղ ամեն ինչ պարզից պարզ է, գործում են բիզնեսի կարծրացած և անքննարկելի օրենքները.
Յուրաքանչյուր թանկացում բերում է վաճառքների անկման, դեպի մրցակիցներ հոսքի։ Ավելի պարզեցնեմ՝ թանկացնելով տրանսպորտի գները՝ բերեցիք դեպի տաքսիներ ուղևորների արտահոսքի։ Սրա պատճառով ոչ միայն վատթարացրեցիք տրանսպորտի գումարային մուտքերի վիճակը, այլև ավելի ծանրաբեռնեցիք քաղաքի երթևեկությունը։
Նույնը տեղի է ունենում և մանր բիզնեսի հետ։ Հարկերը բարձրացնելով՝ դանդաղեցրիք բնական աճը, քանակային ավելացումը։ Հազարավոր բիզնեսներ նվիրեցիք Ռուսաստանին և Վրաստանին։ Առևտրով զբաղվող նոր բիզնեսները հոսեցին Մոսկվա, իսկ ստարթափները գրանցվում են Վրաստանում։
Սա դասագրքային կանոններ են, որոնք անտեսելով, ոչ միայն չեք ունենա որևէ թռիչքային տնտեսական աճ, այլ նաև արգելակում եք բնական աճը»։

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան