40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Անահիտ Ավանեսյանը. «Ժողովուրդ» (ՈՒՂՂՎԱԾ)
![]() 195 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 09:00 ՈՒՂՂՎԱԾ՝ Անահիտ Ավանեսյանը հայտարարագրե՞լ է, թե՞ չի հայտարարագրել անշարժ գույքը՝ https://shorturl.at/LKiDD
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է օրը սկսում, առողջապահության ոլորտում քաոս է տիրում։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 67 հազար դրամ, 2 հազար 576 ԱՄՆ դոլար, 14 եվրո։ Բանկային ավանդները կազմել են 40 հազար 035 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 մլն 227 հազար դրամ, որից 20 մլն 344 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ 11 մլն 883 հազարը շահաբաժին է «ԱԲՈՎՅԱՆ 39»-ից։ Մամուլը երկար տարիներ է, ինչ գրում է, որ 2017-2018 թթ.-ին՝ մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը։ Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
