Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մահացել է Վահան Շիրխանյանը

Մահացել է Վահան Շիրխանյանը
183
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 10:24

Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին հայտնել են Շիրխանյանի հարազատները։

Շիրխանյանը եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ: