Տիգրան Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ». «Ժողովուրդ»
![]() 310 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ ԱՆԻՖ-ը ևս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, սակայն ձախողվեց ամեն բան։ Այսինքն՝ «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը, կարճ ասած, «նոր ԱՆԻՖ» է։ ԱՆԻՖ-ի կոռումպացված փորձից ելնելով՝ իշխանությունը, իհարկե, այս անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել է ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ հենց ՔՊ կուռք Նիկոլ Փաշինյանին։ Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները ՀՀ փոխվարչապետներն են՝ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այս կենտրոնի տնօրեն է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Այս հարցով դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանի կինը «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխան չստացանք: Ինքը՝ Աբաջյանը, համացանցում այլեւս հասանելի չէ, ուստի պարզել չկարողացանք՝ ինչպես է աշխատելու, որ պետությունը ԱՆԻՖ-ի դեպքի նման խոշոր վնաս չկրի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
