Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կառավարությունը պետք է խստիվ հսկի, որ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն»․ Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունը պետք է խստիվ հսկի, որ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն»․ Նիկոլ Փաշինյան
243
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 11:12

«Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է»,- ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, պատկանում են պետությանը, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո։ Պետք է ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև կառավարությունը պետք է խստիվ հսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն ասել եմ, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն։ Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքացիների երջանկությունը պետք է արտահատված լինի պետական բյուջեում։

Նիկոլ Փաշինյանի ելույթը