«Առաջարկ, որը թույլ կտա հասնել իրական խաղաղության»․ Մեդինսկին՝ հուշագրի մասին

Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի իր տարբերակը։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ «սա առաջարկ է, որը թույլ կտա հասնել իրական խաղաղության»։
Փաստաթուղթը, Մեդինսկու խոսքով, պարունակում է հրադադարի հաստատման երկու տարբերակ։
Առաջինը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի ռուսական տարածքներից։ Զորքերի դուրսբերման պահից կհաստատվի 30-օրյա հրադադար։ Այս ընթացքում ուկրաինացի զինվորականները պետք է ամբողջությամբ լքեն տարածքները։
Երկրորդը, որը հուշագրում կոչվում է «փաթեթային առաջարկ», պարունակում է կետեր, որոնք արգելում են ուկրաինական զորքերի վերատեղակայումը, Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարումը, պահանջում են երրորդ երկրների ռազմական ներկայության բացառումը, քաղբանտարկյալների փոխադարձ համաներումը, կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը, Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունների ամսաթվի հայտարարումը։
Դրանք, ինչպես նշված է փաստաթղթում, պետք է տեղի ունենան ռազմական դրության չեղարկումից հետո՝ ոչ ուշ, քան 100 օրվա ընթացքում։ «Փաթեթային առաջարկի» լիարժեք իրականացումը նույնպես պետք է ավարտվի 30 օրվա ընթացքում։
Բացի այդ, հուշագրում թվարկված են «վերջնական կարգավորման հիմնական կետերը»։ Դրանք ներառում են՝
— ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի, ինչպես նաև Ղրիմի միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։
— Ուկրաինայի չեզոքությունը, ինչպես նաև նրա տարածքում երրորդ երկրների ցանկացած ռազմական գործունեության արգելքը։
— Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը, Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանումը։
— Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների վերացումը։
— ռազմական գործողություններից պատճառված վնասի հետ կապված պահանջներից փոխադարձ հրաժարումը։
— ռուսախոս բնակչության իրավունքների և ազատությունների ապահովումը, Մոսկվայի պատրիարքարանի գործունեության սահմանափակումների վերացումը, նացիզմի հերոսացման արգելքը։
— դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների աստիճանական վերականգնումը։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
12710:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
9010:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14702:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15501:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
27900:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
28900:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
117Երեկ, 23:24