«Իրականում 90%-ի կյանքում բան չի փոխվել»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018թ․ համեմատ մարդիկ 50%-ով ավելի լավ են ապրում՝ հղում անելով միջին աշխատավարձի մոտ 75% բարձրացմանը՝ հանած 25% գնաճը։
Ընդհանրապես, պետական կառավարման համակարգի լրջագույն խնդիրներից մեկը մաթեմատիկական գիտելիքների բացակայությունն է։
Եվ այսպես, ի՞նչ է նշանակում, միջին աշխատավարձի 50%-ի բարձրացում։ Դա այն է, երբ բոլոր աշխատողների աշխատավարձերի գումարը 50%-ով ավելացել է, սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ բոլորի աշխատավարձն է ավելացել 50%-ով։ Իհարկե՝ ոչ։
Մոտ 780,000 աշխատողներից 70%-ի՝ աշխատավարձը բարձրացել է 50%-ից քիչ չափով, ընդ որում 50%-ի աշխատավարձը բարձրացել է ընդամենը մինչև 25%-ով։ Այսինքն 50%-ից ավել աշխատավարձի բարձրացում է եղել աշխատողների ընդամենը 30%-ի մոտ։ Իսկ եթե այս թիվը հաշվենք աշխատունակ բնակչության թվից, կստանանք ընդամենը 10%:
Այսինքն՝ Հայաստանի աշխատունակ բնակչության ընդամենը 10%-ն է 50%-ով ավելի լավ ապրում։
Պատկերավոր ասած՝ եթե Ձեր շենքում ապրում է 30 մարդ, որից 10-ն են աշխատում, և նրանցից միայն 3-ի աշխատավարձը բարձրացել է 2,5 անգամ, ապա Ձեր շենքի աշխատող մարդկանց միջին աշխատավարձը բարձրացել է 50%-ով, իսկ իրականում 90%-ի կյանքում բան չի փոխվել, այնպես, ինչպես ամբողջ երկրում»:

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
311Երեկ, 18:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
46103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
46103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
50003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
47703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
38003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
143902.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
47101.09.2026, 18:24