Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ինչո՞ւ պարեկները ամրագոտի չեն կապում»․ Արսեն Թորոսյան

«Ինչո՞ւ պարեկները ամրագոտի չեն կապում»․ Արսեն Թորոսյան
263
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 16:36

«Ինչո՞ւ մեր պարեկային ծառայողներն ամրագոտի չեն կապում, կարող եմ բազմաթիվ ֆոտոներ անել և ուղարկել ձեզ»,- ԱԺ-ում, հարցն ուղղելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով քաղաքացիներն ավելի հեշտ կենթարկվեն, եթե տեսնեն, որ պարեկները ևս ամրագոտի են կապում։ Նրա խոսքով պետք է ավելի վճռական և հետևողական լինել, որպեսզի բոլոր վարորդները լինեն ամրագոտիներով։
«Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին, անկախ նրանից, որ օրենքը թույլ է տալիս նրանց ծառայության իրականացման շրջանակներում չամրակապվելու, այնուամենայնիվ ծառայության ընթացքում ամրակապվեն, եթե չկա բացառիկ իրավիճակ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հանձնարարականից հետո գրեթե 90%-ով նկատում է, որ ամրագոտիները կան:

Արսեն Թորոսյանի հարցը՝ Արփինե Սարգսյանին