Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ավելի ազնիվ կլինեին, եթե ուղղակի մասնակցեին Փաշինյանի ու նրա կնոջ ուրացման հաղթարշավին». Հարութ Ուլոյան

«Ավելի ազնիվ կլինեին, եթե ուղղակի մասնակցեին Փաշինյանի ու նրա կնոջ ուրացման հաղթարշավին». Հարութ Ուլոյան
233
Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 02:12

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լսեցի Թաթուլ Հակոբյանի ու Վահրամ Աթանեսյանի ազնիվ զրույցները Արցախյան շարժման մասին։
Եթե մի բառով՝ խայտառակություն։ Իրենց դեպքում՝ շատ ափսոսանքով եմ ասում։
Փաշինյանական լուսավորություն ժամանակաշրջանը հասցրել է այնտեղ, ուր պարզվում է, որ
- մինչև 88-ի շարժումը Ղարաբաղում հայերը նորմալ ապրում էին ադրբեջանցիների հետ;
- ճիշտ կլիներ, որ սկզբնական շրջանում Շարժումը դադարեցվեր՝ համաձայնելով ինքնավարության կարգավիճակի բարձրացման առաջարկների հետ;
- լեզու գտնելուն խոչընդոտել է Հայոց համազգային շարժումը՝ սեփական շահերից ելնելով;
- Ղարաբաղի ու Հայաստանի միացման հայտնի որոշումը, որը կրկին՝ պաշտպանում էր ՀՀՇ-ն, արկածախնդրական որոշում էր, քանի որ դրանից հետո ադրբեջանցիները սկսեցին կոշտ միջոցների դիմել;
- Սումգայիթից հետո բուն Ադրբեջանում ոչ թե հայերի դեմ են ջարդեր կազմակերպվել, այլ դրանք ընդամենը ընդվզումներ էին խորհրդային կարգերի դեմ;
- Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելը սխալ էր; և այլն։
Սրանք են այն թեզերը, որոնք ներկայացվում են վերը նշված անձանց կողմից։
Այս մարդիկ շատ ավելի ազնիվ կլինեին, եթե այսուհետ, որպես բանախոսներ, ուղղակի մասնակցեին Փաշինյանի ու նրա կնոջ կողմից կազմակերպվող ուրացման հաղթարշավին»։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան