Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել
188
Երեկ, 09:18

Քասախ համայնքի բնակիչներն առավոտից ակցիա են իրականացնում, հավաքվել են գյուղի կենտրոնում։ Նախկինում նրանք մի քանի անգամ փակել էին Աշտարակ տանող ճանապարհը։ Պատճառն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսն այլևս բնակավայր չի հասնում, փոխարենն ավելի թանկ արժեքով ավտոբուս է աշխատելու։
Նրանք տարբեր հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցը լուծում չի ստանում։

«Էս գյուղին պետք է թեկուզ երկու ավտոբուս մինչև Բարեկամության մետրո ու նույն ձև պտտվի, գա գյուղ։ Եթե մերժեն, մենք գյուղում երկու ավտոբուս կվարձակալենք, ու կաշխատացնենք։ Ու թող մեկը համարձակվի արգելի»,- ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք՝ Քասախից և Պռոշյանից դեպի Երևան նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ նախկին 150-ի փոխարեն։ Բացի այս՝ նոր երթուղին սպասարկելու է մինչև Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Գյուղի բնակիչներից հայտնեցին, որ այսօր պատրաստվում էին ճանապարհ փակել, սակայն պայմանավորվարծություն են ձեռք բերել մարզպետի հետ, հանդիպում կկայանա, խնդիրը կրկին կքննարկեն։ Նրանք խնդրում են, որպեսզի 59 համարի ավտոբուսը հասնի բնակավայր, որպես երկրորդ տարբերակ առաջարկում են ունենալ համայնքային տրանսպորտ, որը Քասախի բնակիչներին գյուղից կհասցնի մայրուղու այն հատվածը, որտեղից Երևան է գնում

25 և 59 համարի ավտոբուսները։ Նրանց խոսքով եթե խնդիրը չլուծվի երկու օրից պատրաստվում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին։

Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ