Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեկ ամսից պետք է բանակ զորակոչվեն»․ մանրամասներ՝ գերեվարված պատանիների մասին

«Մեկ ամսից պետք է բանակ զորակոչվեն»․ մանրամասներ՝ գերեվարված պատանիների մասին
228
Երեկ, 14:00

Ադրբեջանցիների կողմից գերեվարված երիտասարդներից մեկը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է, մյուսը՝ Արավուս․ «Այս տարի դպրոցն ավարտած երեխեք են, մեկ ամսից բանակ պետք է զորակոչվեն»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ երեխաները մոլորվել են, երբ փորձել են գտնել և վերադարձնել իրենց ձին։ Որոնողական աշխատանքների ժամանակ թշնամին նկատել է և գերեվարել նրանց։
ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ԱԱԾ-ի հաղորդմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Արգամ Հովսեփյանի խոսքով բնակիչներից ոչինչ կախված չէ․ «Պետությունը պետք է անի, եթե կա էլի»,- ասաց նա։

«Մեկ ամսից բանակ պետք է զորակոչվեն»․ մանրամասներ՝ գերեվարված պատանիների մասին