Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը»․ ակցիա՝ հաջակցություն Եկեղեցու

«Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը»․ ակցիա՝ հաջակցություն Եկեղեցու
368
Երեկ, 12:30

«Մենք քաղաքական հավակնություններ չունենք։ Մենք այս բողոքի ակցիան անում ենք, որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, քանի որ Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը»,- Կառավարության շենքի դիմաց հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը։ «Բոլորը հիմա սպասում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի և կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի էկզորսիզմ անեն այս չարիքին, որը զավթել է ՀՀ կառավարությունը և իր չարիքը տարածում է ամբողջ Հայաստանով։ Մարդիկ ասում են, որ փողոցային պայքար են արել, բայց չի ստացվել։ Ո՛չ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորել, դրա համար էլ տապալվում են փողոցային պայքարները»,-նշեց Մանանդյանը։
«Դժոխքում սպասում են Նիկոլին» գրությամբ թիկնոցով «մահվան դեսպանն» է եկել դժոխքից, եկել է բացատրելու, որ Նիկոլին տանելու ժամանակն է։ Նա ներկայացնում է Նիկոլի մեղքերը. սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն և այլասերվածություն»,- լրագրողներին հայտնեցին ակցիայի մասնակիցները։

«Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը»․ ակցիա՝ հաջակցություն Եկեղեցու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ