Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ»
![]() 101 Այսօր, 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչև 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում՝ բեռների զննման մաքսային տեսուչ էր, թեև մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը: 2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում: Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը՝ պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության և օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է և ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաև իր կնոջը՝ Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է: Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սևակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է»։ |
«Պատկերացնում եմ, թե ինչ վարչատուգանային մարտեր են ընթանալու քաղաքացիների դեմ». Անի Սամսոնյան
6218:12«ՀՀ Կառավարությունը գերիների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել»․ Ջոնաթան Շփանգենբերգ (տեսանյութ)
9517:33«Այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել»․ Սուրեն Սահակյան
13216:36«Եկեղեցին ինստիտուտ է՝ բոլոր ինստիտուտների բնորոշ թերացումներով»․ Հակոբ Բադալյան
9316:30«Ո՞վ է Հայաստան նարկոտիկ բերում և ո՞ւր են գնում այդ գումարները․ սրա մասին թող խոսի Նիկոլը»․ Շպռոտ
17716:18«Կրթության վերահսկման մարմինը ստուգե՞լ է այս կնոջ կողմից իրականացվող կրթական արշավի բովանդակությունը»․ Աննա Կոստանյան
21014:42«Ինչո՞վ եք զբաղված, որ ձեր պահած սահմանը կարելի է անցնել-դառնալ»․ Վահե Սարգսյան
16014:12«Եկանք Սիսիան»․ Նիկոլ Փաշինյան
25713:12