Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Չես կարող քաղաքացուդ համոզել, որ հարկ վճարելը ճիշտ է, երբ մսխում ես հարկատուի միջոցները». Սամսոն Գրիգորյան

«Չես կարող քաղաքացուդ համոզել, որ հարկ վճարելը ճիշտ է, երբ մսխում ես հարկատուի միջոցները». Սամսոն Գրիգորյան
112
Այսօր, 18:18

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա հարկ, չկա լուսավորություն
Չկա հարկ, չկա ճանապարհ
Սրա և նման այլ պրիմիտիվությունների փոխարեն հարկավոր է քաղաքացուն ուղղակի սովորեցնել լինել ավելի պահանջատեր և բարեխիղճ հարկատու։
Չես կարող քաղաքացուդ համոզել, որ հարկ վճարելը ավելի ճիշտ և հեռանկարային է, երբ տարատեսակ ուռճացված տենդերներով և հիմնադրամներով մսխում ես հարկատուի միջոցները, երբ մի քանի բացառիկ հարկատուների բացահայտած չարաշահումները ծաղրի առարկա ես դարձնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, ծեծում ես չարաշահում բացահայտող քաղաքացիներիդ։
Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի, այլև պետք է սատարի չարաշահումներ բացահայտող քաղաքացիներին, ստեղծի ամուր և ազդեցիկ քաղաքացիական վերահսկում յուրաքանչյուր լումայի վրա։
Մինչ այդ...
...Կա հարկ, կա կոռուպցիա
Կա հարկ, կա թալան
Կա հարկ, կան չարաշահումներ...»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան