«Ենթադրենք Գարեգին Բ-ն հրաժարական տվեց, ո՞ւմ ես բերելու»․ Հովիկ Աղազարյան
![]() 369 Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ., 14:18 «Վարչապետն ինչ է ասում, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և երեխա ունի։ Բոլորը դամ քաշելով ասում են՝ պետք է հեռանա։ Նախ, էտի որևէ մեկի գործը չի, եկեղեցին պետք է գնահատական տա, դա իրենց ներքին գործն է»,- Euromedia24-ի եթերում անդրադառնալով իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գրառումներին, ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Ենթադրենք Գարեգին Բ-ն հրաժարական տվեց, ո՞վ է լինելու։ Եթե էդ կեղծ բարեպաշտությամբ ես առաջնորդվում, ո՞ւմ ես բերելու։ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, բոլոր գիտեն, որ որևէ մեկը գրեթե չի պահպանել կուսակրոնության սկզբունքը, բա ո՞ւմ եք բերելու։ Հետևաբար անհանգստություն է առաջանում, որ դու ուզում ես ոչ թե եկեղեցին առողջացնել, այլ՝ վերացնել»,- հավելել է Աղազարյանը՝ խոսքն ուղղելով վարչապետին։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Գարեգին Բ-ն թող պարզաբանի՝ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
