«ՀՀ Կառավարությունը գերիների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել»․ Ջոնաթան Շփանգենբերգ
![]() 165 Երեկ, 17:33 «Հայ գերիների ազատ արձակման համար Հայաստանի կառավարությունը կարող է անել ավելին»,- «Նյուզ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը։ «Իմ անձնական մոտեցումն այն է, որ այս հարցով Կառավարությունը լուրջ չի զբաղվում, այսինքն՝ ուզում են մոռացության տանել։ Եվ կա հասարակություն, որը պետք է դերակատար լինի այս հարցով, որովհետև Հայաստանի քաղաքացիների տեղը Բաքուն չէ։ Այլ երկրներում, եթե նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կլիներ հասարակության մեջ։ Հայերը մեկ առավելություն էլ ունեն՝ Սփյուռքը, որի ներկայացուցիչները կարող են իրենց երկրներում բարձրացնել հայ գերիների հարցը։ Կարող ենք շատ ավելին անել, չենք օգտագործում մեր պոտենցիալն ամբողջությամբ»,- ընդգծեց Շփանգենբերգը։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի «մեղադրանքին», Շփանգենբերգը նշել է, որ դատական գործընթացը միջազգային իրավունքի ստանդարտներին համաձայն չէ. «Շինծու մեղադրանք է, մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են․․․ Բռնապետները վախենում են իրենց սուտը բացահայտվելուց․ հենց դա պետք է թիրախավորել և Ալիևի վրա ճնշում բանեցնել՝ այլ միջոցնել ևս բանեցնելով՝ օրինակ սանկցիաներ և միջազգային քրեական վարույթներ»։ |
«Մասկը կբախվի լուրջ հետևանքների, եթե որոշի ֆինանսավորել դեմոկրատներին». Թրամփ
114Երեկ, 22:49«Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք»․ ԱՄՆ դեսպանատուն
93Երեկ, 22:36«Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների». Րաֆֆի Ասլանյան
185Երեկ, 21:48«Երևանի փողոցները դարձրել են բաց ու վտանգավոր շինհրապարակներ». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
113Երեկ, 20:36«Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»․ Մայր Աթոռ
178Երեկ, 18:48«Պատկերացնում եմ, թե ինչ վարչատուգանային մարտեր են ընթանալու քաղաքացիների դեմ». Անի Սամսոնյան
141Երեկ, 18:12«ՀՀ Կառավարությունը գերիների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել»․ Ջոնաթան Շփանգենբերգ (տեսանյութ)
165Երեկ, 17:33«Այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել»․ Սուրեն Սահակյան
166Երեկ, 16:36