Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինչո՞վ եք զբաղված, որ ձեր պահած սահմանը կարելի է անցնել-դառնալ»․ Վահե Սարգսյան

«Ինչո՞վ եք զբաղված, որ ձեր պահած սահմանը կարելի է անցնել-դառնալ»․ Վահե Սարգսյան
169
Այսօր, 14:12

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկզբից ԱԱԾ-ն հայտնեց՝ Սյունիքի մարզի 2 անչափահաս մոլորվել են, հետո Քննչական կոմիտեից հայտնեցին՝ քրվարույթ է հարուցվել առևանգման հատկանիշներով։ Վերջում էլ ԱԱԾ-ն հայտարարեց՝ մոլորվել են, չեն առևանգվել։
Լավ, հավատանք ԱԱԾ-ին, չնայած, ով գյուղին մի քիչ ծանոթ է՝ գիտի, որ գյուղի տղաները աչքերը փակ գիտեն իրենց մանկության վայրերը։
Ինձ լրիվ ուրիշ բան է հետաքրքիր. տվյալ հատվածում սահմանը պահում է Պապիկյան Սուրոյի ու իր հայրենի սրբազան Արցախը, Ազոխը Ադրբեջան ճանաչող ԳՇ պետի ղեկավարած բանակը։
Դուք պատկերացնում եք՝ երկու չծառայած տղա, ոչ թե քայլելով, այլ ձիերի վրա հեծած հանգիստ անցնում են դիտարկվող սահմանը։
Ու քանի որ իրենց շեֆը վերջին օրերին կպած հարցեր է գրում օրը հինգ անգամ, ես էլ հիմա գրում եմ՝ ո՞վ եք դուք, ընդհանրապես, ինչո՞վ եք զբաղված, որ ձեր պահած սահմանը կարելի է օրը ցերեկով (կամ գիշերով, մառախուղին՝ կապ չունի) ՁԻԵՐԻ ՎՐԱ ՀԵԾԱԾ անցնեն-դառնան։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե մարդիկ առանց սողալու, ավելին՝ ձիերով, հանգիստ անցնում են, ապա թշնամու լավ պատրաստված հետախուզությունը, ինչպես ասում են, պարելով անցնում-դառնում է»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան