Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Քաղաքացու անունով ձևակերպվել է 500․000 դրամի վարկ՝ առանց իր իմացության»․ Մհեր Կարագոզյան

«Քաղաքացու անունով ձևակերպվել է 500․000 դրամի վարկ՝ առանց իր իմացության»․ Մհեր Կարագոզյան
207
Այսօր, 14:00

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳ՝ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ստացա հերթական ահազանգը մեր շահառուներից մեկից՝ կապված մեկ այլ անթույլատրելի իրավախախտման հետ։
Քաղաքացու անունով ձևակերպվել էր 500․000 դրամի վարկ՝ առանց իր իմացության և համաձայնության։ Քննչական մարմինը հաստատել է, որ գործարքն ապօրինի է։ Վարկի վերջնաժամկետը եղել է հունիսի 2-ը։ Բայց այսօր՝ ժամկետի անցնելուց հետո, քաղաքացուն կրկին ուղարկվել է ծանուցում, իբր վարկը դեռ «գործում է» և «տոկոսներ են պտտվում»։
Սա արդեն կանխամտածված սխեմայի հատկանիշներ ունի՝
- ապօրինի ձևակերպված վարկեր
- քրեական վարույթով արդեն հաստատված անօրինականություն
- ժամանակի ձգում՝ խոչընդոտելու իրավական պաշտպանությանը
- տոկոսների կուտակում՝ միակ նպատակով՝ գույքի դեմ ապօրինի պահանջներ ներկայացնելու համար
Ի՞նչ ենք ունենում արդյունքում՝
Քաղաքացին ստիպված է լինում տարիներով ապացուցել, որ ինքը չէր վերցրել վարկը։ Իսկ այդ ընթացքում բանկերը կամ սուբյեկտները աճեցնում են գումարը, որպեսզի մի օր կարողանան դուռ թակել ՀԿԾ-ով։
Մենք սա չենք կարող հանդուրժել։
Ոչ մի քաղաքացի չպետք է կորցնի իր տունը՝ ինչ-որ մեկի սեղանին ձևավորված սցենարի պատճառով։ Քննչական մարմնի որոշումը պետք է բավարար լինի նման «վարկը շարունակվում է» թեզերը բացառելու համար։ Այստեղ ամեն մի լրացուցիչ տոկոս՝ հանցավոր նպատակ է հետապնդում։
Մենք հորդորում ենք քաղաքացիներին՝
նման դեպքերում անպայման դիմել ՀԿԾ,
ներկայացնել քրեական գործի նյութերը կամ որոշումները,
և՝ դիմել իրավաբանական աջակցություն ստանալու համար։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել այս խնդիրը՝ ինչպես իրավական, այնպես էլ հանրային հարթակում։ Մենք կոչ ենք անում նաև Կենտրոնական բանկին ու դատախազությանը՝ ձեռնարկել համակարգային լուծումներ այս տիպի զեղծարարությունների դեմ»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան