«Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են միջազգային իրավական նորմերը»․ Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով, հայտնում է Mehr-ը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, «որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակում, ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խորը և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»։
Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, «որոնք մշակված և իրականացվում են յուրաքանչյուր իրանցի քաղաքացու վրա ճնշումն ուժեղացնելու և նրան մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն իրանցի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը Վաշինգտոնի չարաշահումների դիմաց»։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Թեհրանի և Վաշինգթոնի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին։
ԱՄՆ պատժամիջոցների վերջին ցուցակում հայտնվել են 10 ֆիզիկական անձ և 27 ընկերություն։
Հատկանշական է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն իրանական, այլև չինական, բելգիական և էմիրաթական ընկերությունների դեմ։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
12110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
8710:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10009:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14502:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15301:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
27600:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
28600:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
116Երեկ, 23:24