Թրամփն արգելել է բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային Կալիֆոռնիայում անկարգությունները ճնշելու համար: Հայտարարությունը հրապարակվել է նրա Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Ազգային գվարդիան հիանալի աշխատանք կատարեց Լոս Անջելեսում երկու օր տևած բռնությունից, բախումներից և անկարգություններից հետո: Անգործունակ (Կալիֆոռնիայի) նահանգապետ Գևին Նյուսոմը և (.Լոս Անջելեսի) քաղաքապետ Կարեն] Բասը, ինչպես միշտ, (...) չկարողացան կատարել իրենց աշխատանքը: Ոչ ոք չի հանդուրժի այս ձախակողմյան բողոքի ցույցերը», - ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ արգելք է դրել բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելու վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը որոշել է ուղարկել ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու հազար զինվորների՝ Կալիֆոռնիայում բողոքի ցույցերը ցրելու համար: Ի պատասխան՝ նահանգապետը հայտարարել է, որ նման միջոցառումը միայն կմեծացնի լարվածությունը։
Հիշեցնենք՝ Հունիսի 6-ին Լոս Անջելեսում տեղի էին ունեցել անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ: Քաղաքում սկսվել էին ցույցեր, որոնց ընթացքում տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Սպիտակ տունը տեղի ունեցածը անվանել էր ապստամբություն։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
12110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
8710:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10009:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14502:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15301:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
27600:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
28600:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
116Երեկ, 23:24