«Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի»․ Սուրեն Սուրենյանց
![]() 296 Կիրակի, 08 հունիսի, 2025 թ., 12:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի․ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեկվա հանդիպումը պատմական էր։ Տեր-Պետրոսյանն, ինչպես միշտ, իր պատկառելի, ծանրակշիռ ներկայությունը ցույց տվեց՝ լրացնելով այն պետական վակուումը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գյադայապետության կործանարար քաղաքականության հետևանքով: Լևոն Տեր-Պետրոսյանը, Հիմնադիր նախագահի վեհությամբ, ցուցադրեց Երրորդ հանրապետության անվերապահ աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, Հայաստանի սահմանադրականությանը՝ լուսանցքում թողնելով պետականության արմատները կրծող պատուհաս իշխանությանը, որն արդեն վաղուց նույնացած է Ալիևի կամակատարի նվաստացուցիչ կարգավիճակի հետ: Հենց սրա համար են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ: Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Էս մի հարցում լուզերի հետ միանգամայն համաձայն եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս և ոչ միայն նա, այլ նաև հայոց պատմությունն արձանագրելու են՝ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
