«Չենք միանալու, մենք ունենք մեր թեկնածուն»․ Հակոբ Ասլանյան
![]() 315 Կիրակի, 08 հունիսի, 2025 թ., 16:48 Ինչպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. ««Այո, չենք միանալու, մենք մեր կուսակցության ստեղծման առաջին իսկ պահից հայտնել ենք, որ չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց առանցքում գտնվող անձանց, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և իր առանցքում գտնվող որևէ ուժի հետ: Դա մեր կրեդոն է: Զարմանալի է, թե ինչո՞ւ են զարմանում: Երբ հայտարարություն եղավ, Նարեկ Մալյանից և Էդգար Ղազարյանից նամակներ ստացանք, որ պետք է իմպիչմենտ սկսել, ոչ ոք չսկսեց այդ իմպիչմենտը, իսկ մենք սկսեցինք, ասացինք՝ դե եկեք ստորագրենք ու սկսենք իմպիչմենտը, վերջացավ գնաց: Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել, մենք դրա հնարավորությունը տվել էինք: Հիմա իրենց թեկնածուին են առաջադրում, դե թող առաջադրեն, ես մի անգամ նշել եմ, որ նույնսիկ Էդմոն Մարուքյանին, եթե իրենք առաջադրեին, մենք մերժելու էինք, դա մեզ համար հստակ է, ի տարբերություն շատերի, մենք այնքան հստակ ենք կանգնած հեղափոխական արժեքների կողքին, որ ասելու չէ: Մենք հնարավորություն ենք տվել իրենց, քանի որ հայտարարել էին, որ առանց ինչ-որ նախապայմանների ստորագրելու են, «Հայաստան» դաշինքն էլ հայտարարել էր, որ եթե «Պատիվ ունեմ»-ը բերի ութ ստորագրություն, իրենք իրենց ձայները կտան՝ հարցը մտցնելով լիագումար նիստ, մենք մեր համաձայնությունը տվեցինք, հիմա պարզվում է, հետ են կանգնում իրենց ասածներից, ասում էին նախապայման չունեն, սակայն պարզվում է՝ ունեն, իմ սենյակում դրված են Մարուքյանի փաստաթղթերը, թող իրենք գան ստորագրեն մեր փաստաթղթերի տակ»,- ասել է Ասլանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
