«Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սերգեյ Բոդրովի կյանքը խլած սառցադաշտը նորից սպառնում է
Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են։ Վերջին 20 տարվա ընթացքում այս գործընթացն արագացել է գրեթե կրկնակի։ Գիտնականներն ահազանգում են մտահոգիչ կանխատեսումների մասին, օրինակ՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն, մինչև 2030 թվականը կարող է լիովին զրկվել իր սառցե գլխարկից։
Կովկասում ևս սառցադաշտերը հետզհետե անհետանում են։ Սակայն դրանց թվում կա մի սառցադաշտ, որը ոչ թե փոքրանում է, այլ ընդհակառակը՝ աճում է։ Խոսքը ողբերգական հուշերով հայտնի Կոլկա սառցադաշտի մասին է։ Նրա ակտիվությունը, սակայն, ուրախություն չէ, այլ լուրջ անհանգստության պատճառ։
Հիշեցնենք 2002 թվականի սեպտեմբերին Կոլկա սառցադաշտի հսկայական սահքը դարձավ աղետ՝ խլելով առնվազն 125 մարդու կյանք։ Զոհերի թվում էին նաև ռեժիսոր Սերգեյ Բոդրով Կրտսերի ղեկավարած կինոնկարի նկարահանող խմբի անդամները»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135407.10.2026, 01:06