«Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է»․ Հակոբ Բադալյան
![]() 245 Կիրակի, 08 հունիսի, 2025 թ., 15:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջին նախագահի հանդեպ ամենայն հարգանքով, Արցախյան շարժման ու հաղթանակի հարցում նրա հիմնարար դերի հանդեպ հարգանքով հանդերձ, բայց ես մի «ոչ տրենդային» բան հիշեցի: Հիշեցի, թե նա ինչպես էր 2008 թվականի մարտի 1-ին մերժել Գարեգին Երկրորդին, որը գնացել էր Առաջին նախագահի կեցավայր, որպեսզի քննարկեր Ռոբերտ Քոչարյանի հետ երկխոսության միջնորդության հարց, մարտիմեկյան իրավիճակը հանգուցալուծելու համար: Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել Գարեգին Երկրորդին, ասելով, որ իր մոտ չպետք է գա, այլ գնա Ռոբերտ Քոչարյանի մոտ: Հնարավոր է, որ առաջին նախագահն իրավացի է եղել, չգիտեմ: Մյուս կողմից, չէ՞ որ մարտիմեկյան պատմությունը շատ մութ պատմություն է, տարիների ընթացքում ավելի շատ հարցեր առաջացրած, քան պատասխաններ բերած: Բայց, ինչպիսի՞ն կլիներ ընթացքը՝ ոչ միայն այդ օրվա իրադարձությունների, այլ Հայաստանի հետագա տասնամյակի, եթե այդուհանդերձ Առաջին նախագահն ընդուներ Կաթողիկոսի միջնորդության փորձը: Շատերը կասեն հիմա, թե ինչո՞ւ հիշեցի այդ պատմությունը, միթե՞ դրա ժամանակն է: Ես չգիտեմ, ինչի ժամանակն է: Շատ լավ է, որ Առաջին նախագահն իր աջակցությունն է հայտնում Կաթողիկոսին: Չի բացառվում, որ այդ քայլով նա նույնիսկ անուղղակի ձևով խոստովանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սխալվել է՝ մերժելով Գարեգին Երկրորդի միջնորդությունը: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենն անցել-գնացել է: Ես պնդում եմ՝ ոչ, ընկերներ, այդ ամենը չի անցել-գնացել: Այյդ ամենը իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի հետագա ընթացքի ու ներքին և արտաքին զարգացումների վրա: Հայաստանի հետ այդ ընթացքում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբի լատենտ և բացահայտ տրանսֆորմացիաներ, որ այդ համատեքստում 10-15 տարին ընդամենը մի «արագ ակնթարթ» են, որտեղ «անցած-գնացած» բաներ պարզապես չկան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
