«Ա՛յ փսլնքոտներ, ովքե՞ր եք դուք, որ պետության հիմնադիրների վրա եք հարձակվում»․ Արամ Մանուկյան
![]() 213 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 12:06 «Փաշինյանը դրսի վտանգների դեպքում խոսույթը տեղափոխում է ներս, որպեսզի դրսի մարտահրավերները ստվերվեն։ Նրա խնդիրն ապակայունացում ստեղծելն է։ Ես չեմ ուզի, որ դրսից Նիկոլին ջախջախեն, արդյունքում երկիրը կործանվի։ Այս մտահոգությունն իրենց թիմում կա՞, թե՞ չկա, այդ մարդիկ մտածո՞ւմ են, որ իրենց անհաշվարկ քայլերով տանում են երկիրը կործանման և բախման»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Անդրադառնալով Կաթողիկոսի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո ՔՊ-ականների արձագանքներին՝ Մանուկյանն ընդգծեց, որ «մժեղները հարձակվել են փղի վրա»։ «Ա՛յ փսլնքոտներ, ովքեր եք դուք, որ պետության հիմնադիրների վրա եք հարձակվում, դուք ոչինչ եք։ Չունեք ո՛չ կենսագրություն, ո՛չ գաղափար, ո՛չ էլ այս երկիրը հանգիստ ափ հասցնելու տեսլական։ Իրենք անձերի դեմ չեն հարձակվում, թիրախը պետականությունն է»,- նշեց նա և հավելեց․ «Տենց դուխով, ՔՊ-ական ուսապարկերով տարածքները հետ բերեք, գերիների հարցը լուծեք»։ |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
