«Եկեղեցին պետք է հստակ խոսի, Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը». Տիրատուր քահանա Սարդարյան
![]() 398 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 01:06 Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է․ «Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե Քրիստոսի տունը «զավթված է հակաքրիստոսների և շնաբարո խմբակների կողմից», և ինքն է առաջնորդելու Մայր Աթոռի «ազատագրումը», ապա սա այլևս քաղաքականություն չէ։ Սա կեղծ մեսիականություն է, բռնապետություն է՝ թաքնված ժողովրդավարության դիմակի տակ։ Նման խոսքը ոչ միայն պղծում է սրբություններն, այլև քայքայում է ժողովրդավարության հիմքը։ Երբ «հոգևորական» բառը դառնում է վիրավորանք, իսկ «ազատագրություն»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի նախաբան, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը։ Ի՞նչ է մեր պատասխանն այս վտանգին։ • Եկեղեցին պետք է հստակ խոսի, առանց վրեժխնդրության, բայց աներկբա։ • Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն հոգևոր արժանապատվության։ • Ողջ հայությունը պետք է արթնանա իր խոր քնից, վերլուծի այս ամենը, հետևություններ անի, որպեսզի չկործանենք երկիրը ու գալիք սերունդները տարբերեն ճշմարտությունը քաղաքական պրոպագանդայից։ Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա։ Սա վերջին մաքուր տարածքն է, որը դեռ խոսում է ճշմարտության, սիրո, համերաշխության ու ողորմության լեզվով։ Եվ հենց այդ պատճառով է, որ նրան ուզում են լռեցնել։ Բայց մենք լռել չենք կարող։ Ոչ հանուն իշխանության։ Այլ հանուն սրտերի ազատության, հավատքի արժանապատվության և գործերի սրբության»։ Աղբյուրը` Տիրատուր քահանա Սարդարյան |
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
1115:36«Ոստիկանությունն այստեղ է՝ ապահովելու եվրոթուրքերի անվտանգ ակցիան»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
2115:30«Ռսի դրոշն ինչ գործ ունի ստեղ»․ միջադեպ՝ Գյումրիում (տեսանյութ)
4215:12Գյումրիում քաղաքացիները հավաքվում են՝ հաջակցություն 102-րդ ռազմաբազայի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5214:53102-րդ ռազմաբազայից հնչում են հայկական հայրենասիրական երգեր (տեսանյութ)
6114:42Իրավիճակը՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում․ բողոքի ակցիա է սպասվում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5614:36«Շտապ հավաք՝ ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի»․ «Մայր Հայաստան» (տեսանյութ)
5414:06Ոստիկանական մեծաթիվ ուժեր են 102–րդ ռազմաբազայի տարածքում (տեսանյութ)
5913:42