Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով արագ կմոբիլիզացվեն հազարավոր հայեր»․ Քրիստինե Վարդանյան

«Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով արագ կմոբիլիզացվեն հազարավոր հայեր»․ Քրիստինե Վարդանյան
145
Երեկ, 23:54

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չմոռանանք հիմնականի մասին։
Լուրեր են տարածվում առավոտյան Մայր Աթոռի վրա հարձակման մասին։ Ես չգիտեմ կլինի այդ հարձակումը, թե այս պահին զերծ կմնան այդպիսի քայլից։
Գիտեմ միայն, որ Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը։ Ընդհանրապես մեր եկեղեցին մեր բացարձակ կոնսենսուսի եզակի կետերից է։
Ես այն մարդկանցից չեմ, ովքեր եթե իրենց ուզած ժամին, իրենց ուզած ձևով, իրենց ուզած խոսքը չեն լսում, դադարում են աջակցել գաղափարին ու կառույցին, հանուն որի պայքարում են։
Ես վստահում եմ իմ եկեղեցու խոհեմությանը, իմաստությանը ու փորձին»։