Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»
204
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Փաստաբանական համայնքից տեղեկացանք, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանի ընկերության ձերբակալված աշխատակիցների առաջ ձայնագրություններ է դրել, որտեղ լսվում է քաղաքացու խոսակցություն, թե իրեն ստիպողաբար՝ շահագրգռելով բերել են հավաքի։
Լուրերի համաձայն՝ փաստաբանները հայտնել են, թե պարզել են արդյոք քննիչները՝ ովքեր են այդ մարդիկ, կա արդյոք մեկը, որը իրականում կգա ու կասի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնն իրենն է, և իրեն, այո, ստիպել են անցած շաբաթ իրականացված, Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված ակցիային մասնակցել։ Ի պատասխան այս պնդումների՝ չի եղել գեթ մեկ անձ, որը իրավապահներին անձամբ պատմած լինի այդ մասին. բացառապես ձայնագրություններ են եղել, որոնք, կասկածներ կան, որ սարքված են:
Իրավապահ շրջանակի աղբյուրներից պարզեցինք, որ գործարարի ընկերության աշխատակիցներին երեկ՝ գիշերը, տարել են դատարան կալանավորելու նպատակով, ու կալանքները այսքանով չեն սահմանափակվելու. Փաշինյանը դեռ շատերին է բանտ ուղարկելու»։

Մանրամասները՝ թերթի համարում: