«Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ընթանում են ամենաբիրտ մեթոդներով». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով, կալանքով: Երկու տարի է, ինչ պարոն Աշոտյանի հիմնարար իրավունքները կոպտագույն ձևով ոտնահարվում են: Չկա արդարադատություն, պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ իրականացնելու անգամ տեսական հնարավորություն, որովհետև նիկոլաստրուկ համակարգի ստացած հրահանգը շատ հստակ է:
Միգուցե երկու տարին շատերի համար ուղղակի թիվ է: Բայց միայն վերջին երկու տարիների ընթաքում Արցախը հայաթափվեց և ամբողջությամբ հանձնվեց թուրքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ ոչ առաջնային հարց, իսկ Հայաստանի սահմանները առուծախի առարկա:
Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:
Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը»:

Տեղատարափ անձրև և կարկուտ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
87Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
54Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
69Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
104Երեկ, 19:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
119Երեկ, 19:00
««Գումար չտաս՝ երեխայիդ քթից կբերեն»․ նամակագրություն՝ թիվ 134 դպրոցից»․ Լիա Սարգսյան
138Երեկ, 17:36
«Սոցիալական բնակարան ասելով շատերը հասկանում են անվճար կացարան»․ Հայկ Խանումյան
142Երեկ, 16:06
Իվետա Տոնոյանը՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակի մասին
121Երեկ, 16:00