«Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ»․ Հասմիկ Սողոմոնյան

Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գնացեք պոլիկլինիկա, հետո՝ անձնագրային բաժին, իսկ արանքում կարող եք մտնել նաև որևէ նախարարություն։ Ձեր ներքին անկումն ապահովված է։ Ձեր կարդացած բոլոր գրքերը, կուտակած գիտելիքն ու հոգևոր պրակտիկաներն իսկույն կզրոյանան։
Մեր երկրի իրական դեմքը երևում է հենց այն պահին, երբ առնչվում ես այս համակարգերին։
Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ։ Եվ ես կարող եմ յուրաքանչյուր դեպք մանրամասն պատմել, որպեսզի չստացվի, թե խնդիրը միայն իմ չափազանց էմոցիոնալ լինելու մեջ է։ Վստահ եմ՝ այդպես չէ։ Եթե կարդաք այդ պատմությունները, համոզված եմ՝ ինձ հետ կհամաձայնեք։
Այլ հարց է, որ այս ամենին դիմանալու համար կարող եմ դառնալ վայրենի գազան՝ պադոշ երեսով, անզգա ու անտարբեր։ Բայց, գրողը տանի, ես միշտ օրինական ամեն ինչ ճիշտ եմ արել, իսկ արդյունքում անընդհատ բախվել եմ անարդարության։
Բայց ախր ես չեմ ուզում վայրենի գազան դառնալ։
Եվ մի կարևոր բան էլ․ չնայած այս ամենին՝ յուրաքանչյուր չարություն, որին բախվել եմ, վերջում հավասարակշռվել է տասնյակ մարդկանց բարությամբ։ Հիմա փորձում եմ կենտրոնանալ հենց այդ մարդկանց վրա և շնորհակալ լինել նրանց։
Ու հա, այսօր էլ դժվար թե կարողանամ որևէ ուրիշ բան անել։
Սա է դրա գինը»։

«Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ»․ Հասմիկ Սողոմոնյան
2416:30
«Ինչո՞ւ է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը»․ Լիա Սարգսյան
8516:00
«Հայկ Կոնջորյանը ոչ միայն հրաժարական չի տվել, այլև օրերն է հաշվում՝ երբ է դառնալու ԱԺ փոխնախագահ». Էդգար Ղազարյան
6615:42
«Իրավապահները կհանդգնե՞ն Հայկի եղբորը խուլիգանության հոդված առաջադրել»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6715:36
«Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք»․ Արտակ Զաքարյան
6315:24
«Գեղամի փորի մեծանալու հետ փոխվեց նաև Աբգարին սպանողի կերպարը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8914:18
Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը, մեքենայով անցնելիս, հայհոյանքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին (տեսանյութ)
14314:12
««Արմատ Մեդիա»-ում խուզարկությունն ապօրինի է ճանաչվել»․ Լիաննա Գասպարյան
8213:48