20-ամյա երիտասարդը պատմել է` ինչու է գրտնակով սպանել իր մորը

Հուլիսի 22-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկելու ու կիսակառույց շինությունում թաղելու գործը:
«Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորչելու մասին։
Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։
Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։
25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր»։
Արդյունքում, իրավապահները 25-ամյա եղբորը ազատ են արձակել, քանի որ պարզել են, որ նա դեպքի հետ կապ չունի, իսկ ահա դատարանն սպանությունը կատարող 20-ամյա տղային ազատ է արձակել առողջական խնդիրների պատճառով ու որոշել նրա բուժումը կազմակերպել բժշկակական կենտրոնում։ «Արմլուր»-ի նկարահանող խումբը Մելիքգյուղում էր և անձամբ զրուցեց 56-ամյա մորը սպանած 20-ամյա Էդիկի հետ։
Նկարահանման պահին քրեական ոատիկանները շտապել են դեպքի վայր և տնից ձեռնաշղթաներն ամրացնելուց հետո 20-ամյա տղային տեղափոխել դատարան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

20-ամյա երիտասարդը պատմել է՝ ինչու է գրտնակով սպանել իր մորը
3920:54
Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն «շատ լուրջ» բանակցություններ է վարում Իրանի հետ
9319:41
Մոնտենեգրոն Հայաստանում վիզաների կենտրոն կբացի
6219:24
Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի
17818:39
«Նիկոլ Փաշինյանը գովազդում է անկանխիկ առևտուրը, սակայն բնագավառի վերաբերյալ կիսատ-պռատ տեղեկատվություն ունի»․ Ոսկան Սարգսյան
9817:36
«Ժողովուրդը, որը կուրորեն հետևում է պարտվածին, արժանի չէ ունենալ ոչ պետականություն, ոչ էլ ազգ կոչվելու իրավունք»․ Սենոր Հասրաթյան
10017:12
«Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ»․ Հասմիկ Սողոմոնյան
11016:30
«Ինչո՞ւ է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը»․ Լիա Սարգսյան
15316:00