Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Մոնտենեգրոն Հայաստանում վիզաների կենտրոն կբացի

Մոնտենեգրոն Հայաստանում վիզաների կենտրոն կբացի
51
Այսօր, 19:24

Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) վիզային ռեժիմ է մտցրել Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Նշված երկրների քաղաքացիներին 2026 թվականի նոյեմբերի 1-ից Մոնտենեգրո մուտք գործելու համար վիզա կպահանջվի:

Նշվում է, որ առաջիկայում վիզաների կենտրոններ կբացվեն Պակիստանում, Չինաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում և Ուզբեկստանում, ինչպես նաև ծրագրվում է ցանցի ընդլայնում դեպի Հորդանան, Քուվեյթ, Թաիլանդ և Ինդոնեզիա: