«Կարծում ենք՝ քննիչը Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում կկայացնի»․ Սմբատ Մինասյան
![]() 168 Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 21:06 Քննչական կոմիտեն դեռևս Արթուր Սարգսյանի հարցաքննության հետ կապված որոշում չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Ազգային ժողովն, ինչպես տեսանք, զրկեց Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից և համաձայնություն տվեց՝ կալանավորման հետ կապված։ Գործող կարգի համաձայն՝ այդ որոշումները Ազգային ժողովը պետք է ուղարկի Գլխավոր դատախազություն և նշված քրեական վարույթով հսկող դատախազը որոշում է կայացնելու անձին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին․․․ Քննչական մարմինը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացնելու է Արթուր Սարգսյանին։ Արթուր Սարգսյանն էլ դրա հիման վրա ցուցմունք է տալու, բայց քանի որ դատարան տանելու համար պետք է ձերբակալվի, կարծում ենք, որ քննիչը նաև ձերբակալելու որոշում կկայացնի։ Ձերբակալման որոշումը հանձնարարվելու է ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին։ Ամեն պահի սպասում ենք, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանները կգան, կներկայացնեն որոշումը և կձերբակալեն Արթուր Սարգսյանին և նրան կներկայացնեն քննչական մարմին»,- պարզաբանեց փաստաբանը։ |
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
1115:36«Ոստիկանությունն այստեղ է՝ ապահովելու եվրոթուրքերի անվտանգ ակցիան»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
2115:30«Ռսի դրոշն ինչ գործ ունի ստեղ»․ միջադեպ՝ Գյումրիում (տեսանյութ)
4215:12Գյումրիում քաղաքացիները հավաքվում են՝ հաջակցություն 102-րդ ռազմաբազայի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5214:53102-րդ ռազմաբազայից հնչում են հայկական հայրենասիրական երգեր (տեսանյութ)
6114:42Իրավիճակը՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում․ բողոքի ակցիա է սպասվում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5614:36«Շտապ հավաք՝ ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի»․ «Մայր Հայաստան» (տեսանյութ)
5414:06Ոստիկանական մեծաթիվ ուժեր են 102–րդ ռազմաբազայի տարածքում (տեսանյութ)
5913:42