Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ԱԺ-ի ներկայացումը բոլորիս ամոթն է, մեր ընտրության ու լռության խառնուրդն է»․ Դավիթ Սանասարյան

«ԱԺ-ի ներկայացումը բոլորիս ամոթն է, մեր ընտրության ու լռության խառնուրդն է»․ Դավիթ Սանասարյան
98
Երեկ, 19:42

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թատերական ներկայացումը վերջանում է, երբ հանդիսատեսը այլևս չի մասնակցում վատ բեմականացմանը։
Ինձ հետաքրքիր է, ընկերներիցս ու հետևորդներիցս քանի՞սն են հրաժարվել դիտել այդ թատրոնը։
Ժողովուրդ ջան, եթե կռիվ եք ուզում դիտել, համացանցում լիքը բարձրակարգ ֆիլմեր կան՝ ռեժիսուրա ունեն, սցենար ունեն, գոնե գեղագիտական հաճույք կստանաք կամ MMA-ի դիտարժան մարտեր կան, ասեք կոնկրետ մարտ խորհուրդ կտամ։
Ազգային ժողովի շենքում ծավալվող ամոթալի ներկայացումը մեր բոլորիս ամոթն է։ Դա մեր ընտրության, մեր լռության, մեր անտարբերության խառնուրդն է։ Բայց դեռ ուշ չէ։ Եթե դադարենք հանդիսատես լինել ու սկսենք պատասխանատու քաղաքացիներ լինել, բեմը կարելի է մաքրել, սցենարը՝ փոխել, և արժանապատվությունը՝ վերադարձնել։
Իմ նախանշած ու կանխատեսած քաոսի սցենարը էպիզոդ առ էպիզոդ իրականանում են։ Բայց եթե վստահ լինեն, որ իրենց շոուն օգուտ չի տալիս, վստահ եղեք, որ իրենք միասին կգնան ճանապարհորդությունների, բարեկամական խմբերի կազմով կգնան այս կամ այն երկիր, միասին գարեջուր կխմեն և այլն»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան