«ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները». Էդմոն Մարուքյան
![]() 257 Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 17:42 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հետևում էի «Հայաստան» դաշինքի պատգամավոր և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ելույթին Ազգային ժողովում։ Սարգսյանը հայտարարեց, որ վստահ է՝ իրեն կալանավորելու որոշումն արդեն կա, ուստի անիմաստ է համարում ԱԺ-ում մնալը և որոշել է «թանկ ժամանակը» անցկացնել կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ՝ գնալ եկեղեցի մոմ վառելու, հետո էլ ներկայանալ Քննչական կոմիտե։ Երբ ՔՊ-ն գլխավոր դատախազին ուղարկում է ԱԺ՝ պատգամավորներին կալանավորելու համար, դա դեռ գործընթացի սկիզբն է, իսկ վերջում պետք է լինի դատարանի վճիռը։ Գուցե ոմանք մոռացել են, բայց ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ իրենց բռունցքներով։ Իշխանություններն, ըստ էության, ամեն ինչ խառնել են իրար․ ուզում են թե՛ իրենց ձեռքով պատժել ու ծեծել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ նույնը անել՝ օգտագործելով ողջ իրավապահ և դատաիրավական համակարգը։ Եվ այդ ամենով հանդերձ դեռ չեն հանդարտվում ու չեն բավարարվում՝ բռնության մշակույթը արմատավորում են քաղաքականության մեջ»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
