«Առաջադրված մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ»․ Սեյրան Օհանյան
![]() 244 Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 18:18 «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը երեկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում՝ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ «Հարցաքննվում էի, մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել։ Առողջական խնդիրներ ունեմ, ինձ զանգահարել, բուժհիմնարկից են հրավիրել ՔԿ, հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք է առաջադրվելու՝ ներկայացել եմ»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հոտ զրույցում նշեց Օհանյանը՝ հավելելով, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում նախաինսուլտային վիճակում է եղել։ Ի պատասխան հարցին, թե մեղադրանքի որ դրվագների հետ հմաձայն չէ, Օհանյանը նշեց․ «Ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, ըստ որի՝ նախաքննական գաղտնիք չպետք է հրապարակել»։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես, Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
