Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բեզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետանե սյանը։

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
21015:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
48513:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
25710:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
249Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
266Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
515Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
782Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
869Երեկ, 10:46