Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

ԱԱԾ-ից հայտնել են, որ անհետ կորածների հարազատներին կընդունեն հաջորդ շաբաթ

ԱԱԾ-ից հայտնել են, որ անհետ կորածների հարազատներին կընդունեն հաջորդ շաբաթ
188
Այսօր, 13:42

Անհետ կորած զինծառայողների հարազատները մի քանի օր է փակ են պահում Բաղրամյան պողոտան, նրանք պահանջում են հանդիպում այն մարդու հետ, ով պետք է ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին փոխարինի և շարունակի զբաղվել իրենց երեխաների հարցերով․ «Ժամանակավոր պաշտոնակատարն առաջին օրն ասաց՝ ճանապարհը բացեք, դուք կգաք ԱԱԾ-ում կհանդիպենք, հիմա պայմանը փոխվել է, ասում են՝ քանի որ այդ օրը չեք բացել ճանապարհը, կպայմանավորվենք, դուք հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ կհանդիպենք։ Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք՝ մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն՝ կարելի է ասել՝ էս 5 տարիները իզուր են անցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ թերահավատություն հայտնելով այդ հանդիպման և առհասարակ իշխանության վարած քաղաքականության հանդեպ՝ գերիներին վերադարձնելու մասով։
Ծնողներն այս պահին առաձնազրույց են ունենում՝ որոշելու բացել ճանապարհը, թե՝ ոչ։

ԱԱԾ-ից հայտնել են, որ անհետ կորածների հարազատներին կընդունեն հաջորդ շաբաթ
Թագուհի Թովմասյանը՝ ԱԱԾ-ից ներկայացված պահանջների մասին