Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել
148
Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 14:48

ԿԸՀ-ից հայտնում են․ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովհաննեսի Ղշյանին»։