«Թուրքական կողմը բարոյահոգեբանական առաջին անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում»․ Հակոբ Բադալյան
![]() 369 Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 10:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջինը, որ հնարավոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի առնչությամբ այն է, որ թուրքական կողմը նրա համար առաջին այսպես ասած բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում: Նիկոլ Փաշինյանի այցը ուներ աշխատանքային ձևաչափ: Իսկ աշխատանքային ձևաչափի պարագայում բոլորովին պարտադիր չէ, ըստ էության ամենևին պարտադիր չէ դիմավորման ընթացքում զինվորական պատվո պահակախմբի ներկայոթյուն: Բայց, թուրքական կողմը ապահովել էր այդ ներկայությունը, թերևս նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ողջունի թուրք զինվորներին: Իհարկե չկար թուրքական դրոշը, ինչը թույլ էր տալիս Փաշինյանին ազատվել այն պատվի առնելու անհրաժեշտությունից, ինչը պետությունների ղեկավարները անում են դրոշի առաջ խոնարհվելու միջոցով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
