Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ոչ ոք չկարողանա ազդել դատավորների որոշումների վրա»․ Դավիթ Մանուկյան

«Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ոչ ոք չկարողանա ազդել դատավորների որոշումների վրա»․ Դավիթ Մանուկյան
183
Այսօր, 12:42

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրում օրինականություն և արդարություն հաստատելու համար՝ պետք է ունենալ իրապես անկախ դատական համակարգ։
Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ոչ ոք, նույնիսկ երկրի ղեկավարը, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, չկարողանա ազդել դատավորների որոշումների վրա։
Մեխանիզմներից մեկը, կարող է լինել նա, որ դատավորներին ընտրի ժողովուրդը՝ ուղիղ ընտրությունների միջոցով, ամբողջությամբ բացառելով կապը կառավարության հետ և իշխանությունների ազդեցությունը դատական համակարգի վրա։
Մեր նման փոքր և խոցելի երկրում իրապես անկախ դատական համակարգ ունենալը չափազանց բարդ է։ Մենք դեռևս երբեք չենք ունեցել անկախ դատական համակարգ, որը չի ենթարկվել քաղաքական իշխանությունների հրահանգներին։
Խնդրի մյուս շերտը դատական համակարգի կոռումպացված լինելն է, որի դեմ նույնպես անհրաժեշտ է մշակել արդյունավետ մեխանիզմներ։ Պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք արդյունավետ կկարողանան պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն մյուս կողմից՝ անհրաժեշտ է բացառել այդ մեխանիզմների հնարավոր օգտագործումը դատավորներին ճնշելու համար։
Երբ ԱԱԾ պետն է հրահանգում, թե դատավորը ինչ որոշում կայացնի, երբ վարչապետը մի SMS-ով ԲԴԽ նախագահ է փոխում՝ անկախ դատական համակարգի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան