Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. «Ժողովուրդ»
![]() 248 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս տարվա հունիսի սկզբին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկանդալային բախում է եղել. 2020 թվականի պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օձիքից: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած և բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման և վերադարձի համար: Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որևէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»: ԴՆԹ հետազոտությունների շուրջ ծնողները տեսնում են խճճվածություն և թափանցիկության բացակայություն: Ծնողներից մի քանիսը պատգամավորից հաշվետվություն է պահանջել, թե ինչու է Լևոն Քոչարյանին ԱԺ ամբիոնից պատասխանելով հայհոյել թե՝ «Ով մեզ կասի թուրք, իրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»: Ծնողներից երկուսը բռնել են Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե ստախոս է նա, թուրք, որովհետև իրենց երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ է դարձրել, ԱԺ ամբիոնից ո՞ւմ էր հայհոյում, հավելել են, թե «ինչ ասել ես՝ նույնը՝ քեզ»: Ի պատասխան՝ պատգամավորին նետել են նույն հայհոյանքները: Փորձեցինք կատարվածի վերաբերյալ ստանալ Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, վերջինս հայտարարեց. «Ժողովուրդ օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ։ Ցտեսություն»: Այս արձագանքից հետո ՔՊ պատգամավորը, խախտելով էթիկայի նորմերը, հանրայնացրեց անձնական նամակագրությունը՝ «լուտանք» որակելով իրեն ուղղված հարցը: Կրկին մեր աղբյուրների հետ կապվեցինք, ովքեր վստահեցրին. «Արսեն Թորոսյանը նոր չէ, որ սուտ է խոսում, գրեք՝ ինչ պատմել են, 100% ճշմարտություն է. ծնողները պատգամավորի օձիքից բռնել ու թափ են տվել»»։ |
«Նազոն հասկանո՞ւմ է, որ իր շեֆը քանի կա, իր երբեմնի սիրելի հայր Սրբազանը հնարավորություն չի ունենալու ազատություն ստանալու». Կարապետ Պողոսյան
16803:06Պուտինը հրամայել է Ռուսաստանում արտասահմանյան մեսենջերների համար սահմանափակումներ նախապատրաստել
25600:14Էդմոն Մարուքյանը նամակ է հղել Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային
15200:06«Բացեիբաց թիրախավորել են ոչ միայն իմ պաշտպանյալներին, այլ նաև ինձ»․ Զարուհի Փոստանջյան
180Երեկ, 23:54«Կարևորագույն առաքելություն ունենք»․ Ռոմանոս Պետրոսյան
160Երեկ, 23:42«Այսպիսի ողբերգական դեպքից հետո պետք էր հրաժարական տալ»․ Քրիստինե Վարդանյան
270Երեկ, 23:36Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել
268Երեկ, 21:48Telegram-ը ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում
225Երեկ, 21:43