Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին
![]() 92 Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ., 15:06 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Այո, հաստատում եմ, որ վարչապետը մասնակցելու է»,- նշել է Բաղդասարյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Միջոցառմանը հրավիրված են նաև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ մեխանիզմների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
