«Ալիևը Ռուսաստանին հակադարձելու որևէ ազդու գործիքակազմ չունի»․ Վարդան Ոսկանյան
![]() 103 Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ., 13:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող Արցախի Քարվաճառում, երեկ այդ վարչախմբի պարագլուխը խոսելով արհեստածին Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացման մասին, ոչ միայն հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան», ինչը դատելով «կրկին», բառից անթաքույց սպառնալիք է Հայաստանին, այլ նաև առանց երկրի անուն նշելու, թափանցիկ ակնարկ է արել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ 2020-23թթ. ընթացքում ոչնչացված կամ ռազմավար վերցված 5-6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունը Հայաստանին էր տրամադրվել անվճար՝ «բռնազավթումը» շարունակելու և «ադրբեջանցիների վերադարձը» թույլ չտալու նպատակով։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր Ուկրաինայի տարածքում ադրբեջանական տարբեր մակարդակների ներգրավվածությամբ նավթագազային ենթակառուցվածքներին և դրան զուգահեռ՝ Ռուսաստանի ներսում, այսպես կոչված, «ադրբեջանական սփյուռքին» հասցվող ռազմավարական նշանակության ռուսական ցավոտ հարվածների ֆոնին, Բաքվի բռնապետը թեկուզ փոքր-ինչ վախվորած, սակայն փորձում է ցանկացած հնարավորություն օգտագործել գոնե տեղեկատվական-քարոզչական տիրույթում դեմքը պահպանելու համար, քանի որ Ռուսաստանին հողի վրա հակադարձելու որևէ ազդու գործիքակազմ ուղղակի չունի Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
