Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Համայնքներ-կառավարություն կապի համար կա ինտերնետ, միջնորդ օղակի՝ մարզպետարանների կարիք չկա»․ Ոսկան Սարգսյան

«Համայնքներ-կառավարություն կապի համար կա ինտերնետ, միջնորդ օղակի՝ մարզպետարանների կարիք չկա»․ Ոսկան Սարգսյան
127
Այսօր, 18:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում մարզերում մարզպետարանները ձևավորվեցին 1996 թվականին, երբ վարչական շրջանները լուծարվել էին։ Հիմա մարզերում գործում են խոշոր համայնքներ, համայնքներ-կառավարություն կապի համար կա ինտերնետ, միջնորդ օղակի՝ մարզպետարանների կարիք չկա։ Փոքրիկ Հայաստանը մեծ Ռուսաստանը չէ, որ մայրաքաղաքից հազարավոր կիլոմետրեր հեռու մարզեր, նահանգապետարաններ գործեն։ Մարզպետարաների ենթակայության տակ, ԿԳՄՍ-ի և առողջապահության նախարարության հետ համատեղ կառավարման ընդամենը 2 ոլորտ կա՝ մարզի հանրակրթական դպրոցները և պետական բուժհիմնարկները։ Ընդ որում, մարզի քաղաքների ԲԿ-ները հանվել են մարզպետարանի ենթակայությունից , դրանք անմիջականորեն ենթարկվում են առողջապահության նախարարությանը։ Ընդամենը 2 ոլորտ համատեղ կառավարելու համար 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում կա 69 աշխատակից, 7 թափուր հաստիք: 2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմին պարգևատրելու համար պետական բյուջեի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացվել է 67 միլիոն 547 հազար դրամ։ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար 2025թվականի պետական բյուջեով հատկացվել է 482 միլիոն դրամ։13,6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի կառավարությունը արտերկիրց, նոր, թանկ տոկոսադրույքներով վարկեր է վերցնում, որպեսզի պետական կառավարման համակարգի միջնորդ, ավելորդ օղակ հանդիսացող մարզպետարանների պաշտոնյաներին բարձր աշխատավարձեր, մեծ պարգևավճարներ բաժանի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան