Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը
![]() 434 Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 19:18 Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Այս մասին գրում է «Հետք»-ը: Ձկնարտադրող ընկերությունները լրատվամիջոցին ահազանգել են՝ հայտնելով, որ արդեն 6 օր է՝ վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից: «Արդեն 6-րդ օրն է՝ սահմանը չի կարողանում հատել «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության արտադրության պաղեցված ձուկը: Ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը պատմեց, որ սպասում են, թե երբ թույլ կտան ձկնամթերքով բեռնված իրենց մեքենաներին հատել վրացական սահմանը, սակայն ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձևակերպելը: Վարորդներն ում մոտենում են, ասում են՝ սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու՝ և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,- պատմել է Կարապետ Մկրտչյանը: Բեռնափոխադրող ընկերության տնօրենը մանրամասնել է, որ եթե ձկնամթերքով բեռնված մեքենաները վերադառնան, թե՛ ինքը, թե՛ ձկնարտադրողը լուրջ վնասներ կկրեն»,- նշել է «Հետք»-ը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
