Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
![]() 257 Այսօր, 17:54 ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։ «Լրատվամիջոցն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել է, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն մեր հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։ Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով»,- հայտնում է «Ֆակտոր»-ը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |
«Իրավական ամենաթողություն՝ Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ»․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
19620:00«Լիդյան ազատազրկման մեջ է և կրում է արժանապատվության լռությունը». Մարիա Գալստյան
13519:53«Իրանի հարվածներն Իսրայելին 3 միլիարդի վնաս են պատճառել». #Bloomberg
19319:46ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակման հերթական փուլը
14418:28«Իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը». Բագրատ Սրբազան
23118:18«Համայնքներ-կառավարություն կապի համար կա ինտերնետ, միջնորդ օղակի՝ մարզպետարանների կարիք չկա»․ Ոսկան Սարգսյան
12718:06Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
25117:54«Արցախից հետո այլևս ոչ մի ելք անհավանական չեմ համարում». Լիլիթ Բլեյան
21416:42