Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ապօրինի գործողություններով ապօրինությունների դեմ պայքարը ստեղծում է քաոս»․ Արթուր Սաքունց

«Ապօրինի գործողություններով ապօրինությունների դեմ պայքարը ստեղծում է քաոս»․ Արթուր Սաքունց
152
Այսօր, 16:54

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապօրինի գործողություններով ապօրինությունների դեմ պայքարը պետության, հասարակական կյանքում ստեղծում է քաոս, անհնար է դարձնում օրենք, իրավունք հասկացության մասին խոսույթը:
Ուժի իրավունքը որպես գործելակերպ երբեք չի եղել ու չի լինելու համակարգային խնդիրները, արտաքին, թե ներքին սպառնալիքները հաղթահարելու, լուծելու միջոց, այլ հանգեցնելու է նոր ճգնաժամերի, նոր ցնցումների:
Քաղաքակրթությունն ու ուժի իրավունքը անհամատեղելի են:
Առանց խոսքի, ազատ խոսքի, մարդկային խոսքի, թեկուզ թունդ, բայց բանավեճի չի կարող լինել մտքի, կյանքի, հասարակության, պետության զարգացում, հակառակ դեպքում միմյանց ոչնչացնելու, ուժի գործադրմամբ իշխանության հաստատումը դառնում է սովորույթ, իր էությամբ անմարդկային, հակամարդկային, որում պետության, մարդու, հասարակության շահի հետապնդման հնարավորությունը վերանում է, դառնալով խմբային շահերի և նրանց ջատագովների մարտադաշտ, որում ի վերջո պարտվում են բոլորը»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց