Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Երեկ ոստիկաններն ակնհայտ հրահանգով առևանգեցին ինձ»․ Նաիրի Հոխիկյան

«Երեկ ոստիկաններն ակնհայտ հրահանգով առևանգեցին ինձ»․ Նաիրի Հոխիկյան
198
Այսօր, 15:24

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան շատ տարօրինակ կերպով ու ակնհայտ հրահանգով 3 կամ 4 ոստիկաններ բառացիորեն առևանգեցին ինձ ու հավանաբար տանում էին բաժին։ Ճամփին զեկուցեցին ինչ-որ գնդապետի, որ բերում են։ Հետո սկսեցին վիրավորական արտահայտություններով խոսել Կաթողիկոսի, հոգևորականների մասին, հեգնել, թե տեսնենք, հիմա՞ ոնց ես պաշտպանելու եկեղեցին։
Այդ ընթացքում ես հասցրի կարճ հրապարակում անել ու տեղեկացնել ինձ առևանգելու մասին։ Հետո զանգ եկավ ոստիկաններից մեկին հավանաբար նույն գնդապետից, նոր հրահանգ ստացան, ինչից հետո սկսեցին սպառնալ, ապա մի քանի անգամ հարվածել ոտքերիս' ենթադրաբար փորձելով վնասել շուրջ 2 տարի առաջ կոտրված հատվածները։
Առևանգելուց մոտ 40 րոպե հետո բաց թողեցին հենց մեքենայի միջից' շարունակելով հայհոյել ու սպառնալ։
Ես, իհարկե, անպատասխան չեմ թողել այդ ոստիկաններին, բայց իմ խոսքը ուղղված է նրանց վերևներին։
Ես չգիտեմ, թե կոնկրետ ով էր այդ գնդապետը, որ հրահանգել էր ինձ առևանգել, հայհոյել կամ հարվածել։ Հավանաբար այդկերպ ուզում էին վախեցնել ու լռեցնել։
Այդ 3-4 հաստագլուխների պարգևավճարներ ստանալու համար հաստատեմ, որ իրոք, ինձ տարել են և նույնիսկ մի քանի անգամ հարվածել, բայց ուզում եմ իմանաք' ինձ վախեցնել չեք կարող։
Եթե ես ընկերոջս կյանքը փրկելու համար 3 մետր բարձրությունից ինքնակամ թռել ու ջարդել եմ 2 ոտքերս, ապա հանուն Եկեղեցու և Վեհափառի պատրաստ եմ ամեն ինչի։
Ոստիկաններին հրահանգ տվողները բնականաբար բարձր պաշտոնյաներ էին։ Չեմ բացառում, որ դա եղել է ՆԳ նախարարի, ոստիկանապետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի մակարդակով, որը ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։
Ոստիկանների հնչեցրած վիրավորանքները իմ հասցեին գուցե արհամարհեի, բայց երբ պիղծ կերպով վիրավորում են Վեհափառին ու Սրբազաններին, հանդուրժել չէի կարող։ Կարծում եմ, երբ այդ ոստիկանները երեկոյան նայել են իրենց զավակներին ու կանանց, առարկայական կերպով պատկերացրել են իմ պատասխանները։
Բայց իմ խնդիրը հրահանգ կատարող այդ ոստիկանները չեն։ Խնդիրը նրանց հրահանգ տվողներն են։
Չի ստացվելու վախեցնել։ Ինձ հետ Աստված է, ինչպես բոլոր իսկական քրիստոնյա հայերի հետ է Աստված։
Ես դեռ ուղիղ կնայեմ այդ հրահանգ տվողների աչքերի մեջ ու կասեմ, թե իրենք ովքեր են, իսկ դատավորները կտան դրանց դատավճիռները։
Մինչ այդ մենք շարունակում ենք պայքարը հանուն հայրենիքի, հանուն Եկեղեցու»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան