Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Արամ Սարգսյանը ջախջախեց թուրք մրցակցին ու նվաճեց ոսկե մեդալ

Արամ Սարգսյանը ջախջախեց թուրք մրցակցին ու նվաճեց ոսկե մեդալ
249
Այսօր, 19:30

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը Մ15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը։